Главная Лента Видео Поделиться
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активов Учёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на Солнце Израиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана Беспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной России Аронян победил Карлсена и взял титул Freestyle Chess Первопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое поле Квота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличена Фон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕС Пашинян опубликовал видео своей велопрогулки по Москве Армении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей Оверчук Путин отметил приверженность России всем закрепленным в уставе ООН принципам
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеРоссия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСПашинян опубликовал видео своей велопрогулки по МосквеАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукПутин отметил приверженность России всем закрепленным в уставе ООН принципамНа что указывают позорные цифры? «Паст»Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении уничтожают Церковь»: «Паст»Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»Ереван отверг заявления Баку о противоречии повестки Армения-ЕС мирному процессуСамвел Карапетян подвергается строжайшему политическому преследованию и незаконно содержится под стражей около 6 месяцев: адвокатСемён Багдасаров: Выбор Турции вместо России — опасная историческая слепотаСуд в США разрешил министерству юстиции обнародовать секретные стенограммы по делу ЭпштейнаПервопрестольный Эчмиадзин готов поддержать инициативы по изучению документов о Геноциде армян: Католикос Гарегин II

Աստղագուշակ հոկտեմբերի 21-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերին լուրջ վերաբերմունքը թույլ կտա խուսափել սխալներից ու մեծ հաջողության հասնել: Դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք: Դա կօգնի արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, հասկանալ, թե ինչպես պետք է ձեզ պահեք: Օրը հարմար է պետկազմակերպություններ այցելելու, պաշտոնական հարցումներ կազմելու, փաստաթղթերը ձևակերպելու համար: Այդ ամենը ձեզ մոտ արագ կստացվի, լուրջ ջանքեր էլ չի պահանջի:

Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Հիմա դուք լավ կհասկանաք իրար, կկարողանաք պայմանավորվել կարևոր բաների մասին: Միասին կարող եք ծրագրեր կազմել ու կիսվել գաղափարներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք ուշադիր կհետևեք, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, կնկատեք մանրուքները, որոնք կարող են կարևոր լինել: Այն, ինչ այսօր կիմանաք, պետք կգա մոտ ժամանակներս, օրինակ՝ կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Դուք լավ գլուխ կհանեք սեփական գործերից, բայց միայն դրանցով չեք զբաղվի: Ժամանակ կմնա նաև ուրիշներին օգնելու, հասարակական նախագծերին մասնակցելու համար:

Հավանական է հաճելի ծանոթություն հաստատեք: Դուք արագ կընկերանաք նրանց հետ, ում համակրում եք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Հիմա դուք ունակ կլինեք շատերին գրավել ձեր կողմը: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները պատրաստ կլինեն ձեր կողմն անցնել. հարցը միայն այն է՝ արդյոք դուք դա թույլ կտաք:

Այսօր ստանձնած ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, հաճախ նոր բան կմտածեք, շրջապատողներին կզարմացնեք ձեր գաղափարներով: Ճիշտ է, բոլորը չէ, որ պատրաստ կլինեն օգնել ձեզ մտածածն իրագործելու հարցում: Բայց հոգ չէ, քանի որ դուք դրանցից ինքներդ հրաշալի գլուխ կհանեք: Ցանկացած կարևոր հարց արժե քննարկել օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում տարաձայնություններ համարյա չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Եթե պետք լինի սարեր շուռ տալ, դուք դա կանեք: Եթե ավելի բարդ առաջադրանքներ էլ լինեն, դրանցում էլ հաջողության կհասնեք: Հին գաղափարներն իրագործելու համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն, կարող եք վերադառնալ վաղուց մտածածին: Օրը հարմար է նաև նախկինում անհասկացողության պատճառով ավարտված հարաբերությունները վերականգնելու և չլուծված խնդիրը լուծելու համար:

Դուք կաշխատեք ձեր կյանք նոր բան մտցնել, ոգեշնչված իմպրովիզներ կանեք, կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ոչ՛ ձեզ, ոչ էլ ձեր ընկերներին: Նրանց փորձը ձեզ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ կշեղեն, կստիպեն փոխել ծրագրերը: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ ձեզ համար լավագույն ձևով կդասավորվի: Բայց պետք է համբերությամբ զինվեք, քանի որ անհրաժեշտ արդյունքին հասնելն ուզածի նման արագ չի ստացվի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կհեշտանա շրջապատողների հետ լեզու գտնելը: Դուք լավ կհասկանաք նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում, կկռահեք, թե ինչ կա մտերիմների հոգում: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք իրատես կլինեք, ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակը, պրովոկացիաներին չեք տրվի և կվստահեք իսկապես հուսալի մարդկանց: Զարմանալի չէ, որ օրը հաջող կդասավորվի: Կարող եք նշանակալի մասնագիտական հաջողությունների հասնել կամ սովորել մի բան, որը շուտով ձեզ անպայման պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հանդիպումների համար: Նշանակություն չունի՝ աշխատանքի, թե անձնական գործերի մասին կխոսեք: Բոլոր դեպքերում լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, իսկ ընդունված որոշումները ձեզ դուր կգան: Հավանական են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր շատ բան կարող եք անել, եթե չշտապեք: Ամեն անգամ չեք կարողանա արագ լուծել նույնիսկ հասարակ առաջադրանքները: Համբերությամբ զինվեք ու մի հուզվեք, և ամեն ինչ կստացվի: Շրջապատողները միանգամից ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել ամենահասարակ բաները: Բայց դուք կպահպանեք բարյացակամությունն ու լավ տրամադրությունը: Դա բոլորին շատ դուր կգա:

Շատերն այսօր ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, բայց նկատի ունեցեք, որ բոլորի հետ չի կարելի անկեղծանալ ու կիսվել տեղեկատվությամբ: Ցավոք, ինտուիցիան ամեն անգամ չի օգնի ճիշտ տպավորություն կազմել նոր ծանոթների մասին: Ինչ-որ իսկապես լուրջ բաներ արժե քննարկել միայն ամենամտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Կարող եք բարդ գործեր ստանձնել. ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Օգտակար կլինի այն, ինչ վաղուց եք սովորել: Ձեր փորձի շնորհիվ ինքներդ սխալներ չեք անի, մյուսներին էլ կօգնեք խուսափել դրանցից: Օրը հարմար է ապագա աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Նման հարցերին ձեր լուրջ վերաբերմունքը շատերի վրա լավ տպավորություն կթողնի:

Երբեմն ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին: Բայց դուք դա այնքան նրբանկատորեն կանեք, որ շրջապատողները դրա դեմ ոչինչ չեն ունենա: Ավելին, շատերը կկիսվեն ձեզ հետ իրենց գաղտնիքներով, կպատմեն իրենց ցանկությունների և երազանքների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք: Օրը հարմար չէ շտապելով որոշումներ ընդունելու կամ արագ մտածածն իրագործելու համար: Երբեմն նույնիսկ հասարակ գործերը նախատեսվածից շատ ժամանակ կպահանջեն: Չնայած դժվարություններին՝ դուք մտածածից չեք հրաժարվի, համառ կլինեք ու կհասնեք ձեր նպատակներին:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Այսօր դուք հակված կլինեք վատնող լինել, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա, թանկարժեք իրեր կգնեք՝ առանց մտածելու, թե արդյոք դրանք պետք են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենահասարակ օրերից չէ, բայց չեն լինի դժվարություններ, որոնցից չկարողանաք գլուխ հանել: Ամեն անգամ չէ, որ մտքին եկած առաջին որոշումները հաջող կլինեն: Լավ է չշտապեք, ևս մեկ անգամ ամեն ինչ մտածեք, տարբեր հնարավորություններ ուսումնասիրեք: Ի դեպ, կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ արժե խորհրդակցել: Վատ մի զգացեք դիմել նրանց հարցերով ու կիրառել ուրիշի փորձը:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք կաջակցեն ձեր նախաձեռնությունները, կոգևորեն ձեզ, կգտնեն լավագույն բառերը: Երեկոն հարմար է ընտանեկան գործերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը կարող է նոր գործեր ու անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ բերել: Դուք խուճապի չեք մատնվի, ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Բայց պետք է մի փոքր փոխեք ծրագրերը. չի կարելի ասել, որ դա ձեզ դուր կգա: Աշխատանքային հարցերի քննարկումն ամեն անգամ հանգիստ ու կառուցողական չի անցնի, բայց դուք կաշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, հարթել սուր անկյունները:

Հնարավոր են ձեզ համար շատ կարևոր գործի ավարտի հետ կապված լավ նորություններ: Կարող են հաջողությամբ լուծվել իրավաբանական հարցերը: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, գործարքներ կնքելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչ էլ որ ծրագրեք այսօրվա համար, նկատի ունեցեք, որ կարևոր գործերն արժե ստանձնել առավոտվանից: Չարժե հետաձգել նաև այն հանդիպումները, որոնցից շատ բան է կախված: Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, քան երկրորդին: Ձեզ կաջակցեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատում էին ձեր գաղափարները:

Իսկ ահա ֆինանսներին վերաբերող հարցերը լավ է լուծել երեկոյան: Այդ հատվածում արդեն բավականաչափ ինֆորմացիա կունենաք հասկանալու համար, թե ինչպես է լավ վարվել: Հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կապված կլինեն ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: