Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Թուրքական հարվածային հետախուզական ԱԹՍ-ները խիստ խորացել են Հայաստանի սահմաններից ներս. նման գործողություն կատարվում է հարձակումից առաջ

«Թուրքական հետախուզական ու հետախուզահարվածային ԱԹՍ-ները բավականին խորացել են Հայաստանի սահմաններից ներս։ Հատկապես դա խիստ նկատելի է դարձել այսօր, իսկ նման գործողություններ, որպես կանոն, արվում են ռազմական բնույթի հարձակումներից առաջ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

Նկատենք, որ այսօր տեղեկություն տարածվեց առ այն, որ թուրքական
աթս-ները ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ակտիվություն են ցուցաբերում ՀՀ տարածքի մոտ։

«Երկու օր է թուրքական զինված ուժերին պատկանող հետախուզական անօդաչու թռչող սարքերն անարգելք մուտք են գործում Հայաստանի Հանրապետությա տարածք,- ասում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը և հավելում, — նրանց նպատակն է հետախուզել Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի ակտիվությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չմոռանանք, որ Ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Գյումրիում, որտեղ ՌԴ-ն բավական հզոր հակաօդային, հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադիոլոկացիոն կայանքներ ունի։ Միաժամանակ, թուրքական հետախուզական ԱԹՍ-ների թիրախում է նաև Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ի ռազմաօդային ուժերի ակտիվությունը։ Բացի սրանից, թուրքական կողմը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վիզուալ հետախուզում է իրականացնում, ճշտելով՝ Հայաստանի Զինված ուժերի դիրքերը, տեղակայումը, ճանապարհները և այլն»։

Խոսելով այսօրինակ ծավալների հասնող հետախուզական աշխատանքների հետևանքների մասին, ռազմական փորձագետը նկատում է՝ որպես կանոն, նման ծավալների հետախուզական աշխատանքները կատարվում են հարվածային հարձակումներից առաջ. «Անկասկած, այսպիսի հետախուզական տվյալները հավաքվում են ռազմական գործողություններ սկսելուց առաջ։ Անձամբ ես, այս պահին չունեմ այնպիսի ինֆորմացիա, որ թուրք – ադրբեջանական կողմը պատրաստվում է հարձակման ՀՀ սահմանների վրա։ Բայց, արդեն որքան ժամանակ է, բարձրաձայնում եմ՝ ինչքան ռուս – ուկրաինական հակամարտությունը թեժացավ, այնքան մեր արևելյան և արևմտյան սահմանակից թշնամիներն ակտիվանալու են»։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք թուրք – ադրբեջանական տանդեմը կհարվածի՞ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանին, ռազմական փորձագետը պատասխանում է՝ չմոռանանք, թե ո՞վ է այս պահին գլխավորում ՀԱԿՊ կառույցը. «Խոսքը՝ Ստանիսլավ Վասիլևիչ Զասի մասին է, մարդ, ով չի թաքցնում, որ մոտ — ընկերական հարաբերությունների մեջ է Իլհամ Ալիևի հետ և իր արձակուրդները, մեծ սիրով, անցկացնում է հատկապես Բաքվում։ Չմոռանանք նաև Ադրբեջանի կողմից հրահրված 2020 թվականի տավուշյան ռազմական ագրեսիան։ Այն ժամանակ ևս, ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ երկիր էր, բայց սա չխանգարեց, որպեսզի Ադրբեջանը փողային հրետանիով հրետակոծի Հայաստանի սահմանների մեջ մտնող Այգեպար գյուղը։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ մենք գործ ունենք Ադրբեջանի նման պետության հետ…»,- ասում է ռազմական փորձագետը։

Խոսելով մեր սահմաններին՝ հավանական ռազմական բախումների պարագայում Ռուսաստանի դերակատարման մասին, Վան Համբարձումյանը նկատում է՝ ՀՀ սահմաններին թշնամին, հատկապես, ռազմական ակտիվություն է սկսում այն ժամանակահատվածներում, երբ ռուսական կողմը ներքաշված է որևէ երկրի հետ ռազմական կանֆլիկտի մեջ.«Հիշենք 2014 թվականը, երբ Ադրբեջանի Զինված ուժերը խոցեցին Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտական գրոհային ուղղաթիռը, ինչի արդյունքում երեք հայ օդաչու զոհվեց։ Դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ ՌԴ-ն պատերազմական գործողությունների մեջ էր մտել Ուկրաինայի Դոմբաս քաղաքում և Ղրիմում։ Հաջորդ նմանօրինակ համընկնումը տեղի ունեցավ 2015 թվականին, երբ ռուսական կողմը ներգրավվեց Սիրիայի հակամարտության մեջ, Ադրբեջանն այստեղ, հանկարծ, սկսեց դիրքային ակտիվ և ագրեսիվ մարտեր վարել։ Երբ ՌԴ-ն խորացավ Վենեսուելլայի ճգնաժամի մեջ, օգտվելով առիթից, Ադրբեջանը սանձազերծեց ապրիլյան քառօրյա պատերազմը։ Հիմա, արդեն, Ռուսաստանի Դաշնության գլուխն այն աստիճան խառն է, որ ՌԴ նախագահն իրենց միջուկային զենքը բերում է բարձր մարտական պատրաստվածության աստիճանի։ Ի՞նչ է հուշում այս իրավիճակը…պարզ իրողություն՝ Հայաստանի սահմանները խիստ վտանգված են։ Մյուս կողմից, Ռուսաստանն այս իրավիճակում մաքսիմալ դաշնակիցներ ներգրավվելու խնդիր ունի։ Հետևաբար, եթե հանկարծ, այս օրերին ՀՀ սահմաններին ռազմական բախումներ սկսվեն, ՌԴ-ն թուրք ադրբեջանական տանդեմին չնեղացնելու համար, կտրուկ քայլերի չի գնալու։ Բացի սրանից, հաշվի առնելով ՀՀ օրվա իշխանության հակառուսական կոշտ քայլերը, Ռուսաստանը դեմ չի լինի, այսպես ասած, պատժել այս իշխանություններին, ինչի արդյունքում, անկասկած, տուժելու է միայն մեր երկրի անվտանգությունն ու բնակչությունը»։

Վան Համբարձումյանի դիտարկմամբ` ցավոք, հիմա ամենաբարենապաստ ժամանակ է՝ Հայաստանի սահմաններին թշնամու զինված ուժերի կողմից ռազմական ագրեսիա սկսելու համար։ Թիրախում ամբողջ երկիրն է՝ հյուսիսից մինչև հարավ։ Պարտադիր չէ, որ հարվածը գա հատկապես թուրքական ԶՈւ-ի կողմից։ Թեև այդ վտանգը խիստ արդիական է, այնուամենայնիվ, զերծ մնալու համար ռուսական կողմին գրգռելու գայթակղությունից, Թուրքիան կարող է իր պետության տարածքը տրամադրել Ադրբեջանական Զինված ուժերին, որի արդյունքում՝ Հայաստանի շուրջ չորս ճակատով ռազմական գործողություններ կսկսվեն, ինչ հետևանքների մասին խոսելն, արդեն այլ թեմա է։