Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից նոր սկանդալային մանրամասներ են ի հայտ եկել. Ով է իրական մեղավորը
Նկարահանման կազմակերպիչները պարտավոր էի՞ն հաղորդավարուհուն ապահովել պաշտպանիչ միջոցներով (ջրի մեջ չսուզվելու համար սահմանված կարգի ժիլետ և այլն):
Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջադեպի մասին նոր մանրամասներ է հայտնել։ Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Մանրամասները ստորև` Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել: Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր:




















Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Анастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе
Следующей власти придется начинать все с нуля: «Паст»
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
Сильнейшую вспышку зафиксировали на Солнце
Мэр Москвы сообщил о ликвидации еще одного БПЛА на подлете к столице
От бутербродов с икрой отказалась! Готовлю бриоши с красной рыбой и укропным кремом — изысканно и пр...
Путин отметил приверженность России всем закрепленным в уставе ООН принципам
Трамп сообщил о своем разочаровании в Зеленском
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...