Հեռանալ հենց այսպես․..
Անսեր ու անմիաբան մեր այս ժամանակներում երբեմն նաեւ միաբանվելու, սիրո եւ համերաշխության կայծեր են փայլատակում: Այդպիսի մի փայլատակում համարենք երգիչ, երգահան Հայկոյի մահն ու հրաժեշտի արարողությունը: Ինչքա՜ն ցավ ու ափսոսանք հնչեց այս օրերին` ուղղված սիրելի երգչին, ինչպիսի՜ անկեղծ խոսքեր ասվեցին, եւ ինչքա՜ն միասնական էին մարդիկ` Հայկոյի մասին իրենց կարծիքի հարցում:
Քչերին է բախտ վիճակվում իրենց կյանքի ընթացքում նման բարի համբավ ձեւավորել, այդպիսի հեղինակություն ստեղծել, այդքան սեր ու հարգանք վայելել, որ հեռացումդ էլ այդչափ ցավ պատճառի եւ այդքան արցունք քամի` անգամ ոչ շատ մտերիմ մարդկանց աչքերից: Բարի, կիրթ, ջերմ, հայրենասեր, մարդկային` Հայկոյի մասին որակումների մեջ մարդիկ շռայլ էին: Իսկ կյանքի վերջին օրերին նրան ճանաչողներն ու անգամ չճանաչողները միաբերան աղոթում էին եւ հույս փայփայում, որ նա փրկվելու է: Որ ճակատագիրը չի կարող այդքան դաժան գտնվել, որ այսպես վաղաժամ տանի մի մարդու, որը դեռ շատ անելիք ունի եւ իր գոյությամբ լույս ու սեր է սփռում շրջապատում: Որին բոլորն անխտիր` անգամ չար ու դաժան, ապազգային եւ անգիտակից էակներն են սիրում եւ հարգում:
Ցավոք, մեր աղոթքները տեղ չհասան, եւ այսօր հասարակությունը հրաժեշտ է տալիս սիրելի երգչին: Մի քանի օր է՝ Երեւանում ամենուր հնչում է Հայկոյի մեղմ, գեղեցիկ երաժշտությունը: Մարդիկ նաեւ այսպես են իրենց հարգանքի տուրքը մատուցում լավ երաժշտին: Այսպես էինք հրաժեշտ տալիս նաեւ Շառլ Ազնավուրին, որի մահվան օրերին ամենուր Ազնավուրի երգերն էին հնչում: Երանի նրանց, ովքեր հեռանալիս ինչ-որ հետք են թողնում այս աշխարհում` Հայկոն գեղեցիկ երաժշտություն թողեց, որը տասնամյակներ հետո էլ հիշեցնելու է, որ այսպիսի լավ մարդ է ապրել երկրի վրա:




















Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Врач объяснил, нужна ли электрическая зубная щетка
Принесет ли президент извинения? «Паст»
Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Маск пообещал защитить любого, кто расскажет правду об Эпштейне
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Суд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраля
Работу Путина положительно оценили 80% россиян
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья