Ով կարող է փոխարինել Ռոբերտ Քոչարյանին. կոնկրետ մարդու անուն է շրջանառվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքում այս օրերին քննարկվում է ոչ այնքան մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, արդեն պարզ է, որ մանդատները կվերցնեն, այլ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԺ գնալու հարցը։ Թիմում կարծիքները կիսված են, մի մասը համարում է, որ Քոչարյանը պետք է գնա ԱԺ, նրա ներկայությունը «դուխ» կտա թիմին, իրենց կշիռը կավելանա, կուժեղացնի թիմը, եւ նա կդառնա խորհրդարանի դե ֆակտո առաջին դեմքը։
Մյուս մասը համարում է, որ պետք չէ երկրորդ նախագահին ուղարկել ուսապարկերի միջավայր՝ նստելու նրանց հետ նույն դահլիճում եւ լսելու նրանց անհեթեթություններն ու փաշինյանական հաթաթաները։ Մտածում են՝ ուսապարկերը կարող են վիրավորել նախագահ Քոչարյանին, ասենք՝ անջատել բարձրախոսը, կոպտել, հակընդդեմ ելույթ ունենալ, պիտակավորել, իսկ իրենք չեն կարողանա այդքան իջնել եւ նույն ոճով արձագանքել։
Թիմը քննարկում է նաեւ ԱԺ-ում ընդդիմությանը հասանելիք պաշտոնների հարցը։ Եթե Քոչարյանը գնա խորհրդարան, պարզ է, որ խմբակցության ղեկավարը նա կլինի։ Եթե ոչ, ապա ավելի շատ հակված են Արմեն Գեւորգյանին վստահել այդ պաշտոնը՝ ելնելով նրա կառավարչական ունակություններից։ Իշխան Սաղաթելյանին էլ, հավանաբար, ԱԺ փոխնախագահի պաշտոնը բաժին կհասնի, կամ հակառակը՝ Արմեն Գեւորգյանին, իսկ Սաղաթելյանին՝ խմբակցության ղեկավարումը։ Հանձնաժողովների նախագահների, տեղակալների մասով դեռ հստակեցում չունեն։
Ի դեպ, ցուցակից ինքնաբացարկ ներկայացնող, հավանաբար, չի լինի՝ բոլորը կգնան ԱԺ»։




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»
Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»
Молчать, молчать, вот так молчать… «Паст»
Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»