ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է սպասվում վարորդներին հուլիսի 1-ից․ նոր օրենք
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները բջջային հավելվածով արձանագրելու մեխանիզմը կսկսի գործել 2021թ․ հուլիսի 1-ից։ Հեռախոսով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախ հանդիպող խախտումներն ու հատուկ հավելվածով դրանք ուղարկել Ճանապարհային ոստիկանության մասնագետներին։ Այս որոշումն ընդունվել էր դեռ 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության նիստում:
Այսինքն, այսուհետ վարորդների խախտումները կարձանագրեն ոչ միայն տեսախցիկները և տեսուչները, այլև դրանք նկատած քաղաքացիները։ Ներբեռնելով համապատասխան հավելվածը՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կստանա սեփական բջջայինով արձանագրել վարորդների իրավախախտումները։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է արձանագրել առավել հաճախ հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 իրավախախտում, այդ թվում՝ հանդիպակաց երթևեկություն դուրս գալը, կանգառի կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասնպորտային միջոցից աղբ նետելը։
ՃՈ-ում վստահ են՝ սա լրացուցիչ զսպաշապիկ կդառնա իրավախախտ վարորդների համար։ Որոշման համաձայն՝ մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում:
Մանրամասները՝ տեսանյութում




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»
Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»
Молчать, молчать, вот так молчать… «Паст»
Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»