Ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը․ Ալիևը հանդես է եկել սեպտեմբերի 27-ին ուղղված ելույթով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմա-քաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Ալիևը հանդես է եկել սեպտեմբերի 27-ին՝ ժողովրդին ուղղված ելույթում:
«Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում, ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը: Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում, թող իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով հանրապետություն, կազմավորում, միավորում, և մենք կճանաչենք այն: Բայց ոչ Ադրբեջանում: Այդ հարցը լուծվել է»,- ասել է Ալիևը:




















Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Анастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе
Следующей власти придется начинать все с нуля: «Паст»
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
Сильнейшую вспышку зафиксировали на Солнце
Мэр Москвы сообщил о ликвидации еще одного БПЛА на подлете к столице
От бутербродов с икрой отказалась! Готовлю бриоши с красной рыбой и укропным кремом — изысканно и пр...
Путин отметил приверженность России всем закрепленным в уставе ООН принципам
Трамп сообщил о своем разочаровании в Зеленском
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...