41-ամյա տղամարդը մահացել է
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աճառյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Արթուր Բախտամյանին, այնուհետև բախվել կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի: Արթուր Բախտամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ կայանված «Նիսանի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: