Արամեի և Աննայի որդու մկրտությունն ու քավորի ընտրությունը
Երգիչ Արամեն և կինը՝ Աննա Թովմասյանը, այսօր՝ օգոստոսի 30–ին, մկրտել են իրենց որդուն՝ Մարատին։ Ծնողները որպես երկրորդ անուն փոքրիկի համար ընտրել են Միքայելը։

Tert.am Life–ի հետ զրույցում Աննան ասաց, որ քավորի ընտրության հարցում կանգ են առել իրենց ընտանիքի մտերիմ ընկերների վրա։

Ընտանիքը հայտնի չէ, բայց նրանց հետ բարեկամությունը տարիների վաղեմություն ունի։ Նրանք եղել են նաև զույգի դստեր՝ Աննա Մարիայի կնքահայրն ու կնքամայրը։

«Մենք էլ իրենց բալիկների քավորն ենք»,– նկատեց Աննան։

Մայրիկը մանրակրկիտ է մոտեցել օրվա տորթի ընտրությանը, որը հրեշտակի տեսքով է։ Նշենք, որ Մարատը 1 տարեկան 8 ամսական է։ Զույգն իր առաջնեկին՝ Աննա Մարիային, ևս փոքր տարիքում մկրտեց։ Աննա Մարիայի մկրտությունն իր 1–ամյակի օրն էր։

Երկրորդ բալիկի՝ Մարատի Մկրտությունը կայացավ զույգի համատեղ կյանքի 8–րդ տարեդարձին։ 2013–ին այս օրը պետք է կայանար Արամեի և Աննայի հարսանիքը, սակայն Արամեի հայրիկի անժամանակ մահվան պատճառով այն հետաձգվեց։ Զույգն ամուսնացավ առանց հարսանիքի, իսկ պսակադրության արարողությունը կայացավ մի քանի տարի անց։





















Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»
Анастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе
Следующей власти придется начинать все с нуля: «Паст»
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
Сильнейшую вспышку зафиксировали на Солнце
Мэр Москвы сообщил о ликвидации еще одного БПЛА на подлете к столице
От бутербродов с икрой отказалась! Готовлю бриоши с красной рыбой и укропным кремом — изысканно и пр...
Путин отметил приверженность России всем закрепленным в уставе ООН принципам
Трамп сообщил о своем разочаровании в Зеленском
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...