Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Եթե ռազմական տեխնիկայի կուտակումը կա՝ այն կարող է կռվի վերածվել

Ուկրաինայում որքան երկար տևի այս անորոշությունը, այդքան Ադրբեջանի քայլերը անկանխատեսելի և արկածախնդիր կլինեն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա ասաց, որ ակնհայտ երևում է՝ Ադրբեջանում անգամ շարքային քաղաքացիների շրջանում մեծ ոգևորություն է տիրում Ուկրաինայի գործողությունների հետ կապված. «Ավելին ասեմ, խիստ հակառուսական տրամադրություն էր, այսինքն՝ համարյա տոնում էին ռուս գեներալի զոհվելու փաստը»,- նշեց փորձագետը:

Վրթանեսյանը զարմացած չէ ադրբեջանցիների նման ագրեսիվ պահվածքով, քանի որ 2020 թվականի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, երբ պայմաններն արդեն կային, ակնհայտ էր՝ Արցախում ամեն ինչ կախված է ռուս խաղաղապահների առկայությունից. «Հենց այդ ժամանակ էլ հարցեր առաջացան՝ եթե ռուսների «գլուխները խառը լինեն», ինչ է լինելու մեր անվտանգության խնդրի հետ. սրան պատասխան չեղավ: Այս ամենի միակ պատասխանը կարող էր լինել Հայաստանի և Արցախի պաշտպանության բանակի շատ արագ վերականգնումը: Ենթադրենք՝ հիմա ՌԴ-ն ռեսուրսներ չունեցավ և Ադրբեջանն ու Թուրքիան միասին ինչ-որ  արկածխնդրությամբ հանդես եկան, ինչ է լինելու, այն պայմաններում, երբ բանակը գնալով էլ ավելի է քայքայվում»,- ասաց ռազմական փորձագետը:

Նա նշեց՝ Ուկրաինայում տիրող իրավիճակն ուղիղ համեմատական է մեր սահմանների կայունությանը. «Որքան երկարեց ապտերազմը Ուկրաինայում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այն կվերադառնա Հայաստան»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ այս իրավիճակը որքան կտևի, որևէ մեկը չի կարող ասել:

Հետաքրքրվեցինք՝ ադրբեջանցիների կողմից տեխնիկայի կուտակումը և լարված իրավիճակ ստեղծելը ինչ միտում ունի. որևէ լուրջ հարձակման են պատարստվո՞ւմ, թե՞ հերթական անգամ փորձում են վախեցնել բնակիչներին, պատասխանեց. «Երկու գործոնն էլ այստեղ կա: Չեմ կարող ասել՝ ինչ կուտակումներ են, իմ աչքով չեմ տեսել, բայց եթե այդ կուտակումը կա, ապա մի օր այն կարող է կռիվ դառնալ: Ցանկացած դեպքում այս խնդիրը լուծելու և իրական խաղաղություն հաստատելու միակ ձևը ՀՀ ԶՈՒ-ի ամենաարագ ձևով պոտենցիալը վերականգնելն է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերջինս համոզված է՝ եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտն էլ չլիներ, միևնույն է, ադրբեջանցիները ակտիվ գործելու էին, քանի որ այդպես էր նաև այդ կոնֆլիկտից առաջ, պարզապես, ըստ նրա, ադրբեջանցիները ցանկացած առիթ օգտագործելու են սադրելու, բնակիչներին վախեցնելու և նմանատիպ այլ քայլերի դիմելու համար:

Կարեն Վրթանեսյանը շեշտեց, որ բացարձակապես այլ էին Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները 44-օրյա պատերազմից հետո. «Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո սկսեց արագորեն վերականգնել իր կորուստները, չեմ կարող վիճակագրություն ներկայացնել, բայց փաստ է՝ ի տարբերություն Հայաստանի, իրենք իրենց ԶՈՒ-երի վերականգմանը առաջնային կարևորություն էին տվել: Իսկ Հայաստանում, ըստ էության, զբաղված են եղել իշխանություն ամրապնդելով, ինչ-որ կադրային փոփոխություններով և քրեական գործեր հարուցելու հիմունքներով զինվորականներին հետապնդելով: Ակնհայտ է՝ սա որևէ դրականն ձևով չի կարող անդրադառնալ զինվորականության մարտունակության վրա»,-եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան