Կարելի՞ է արդյոք սեքսով զբաղվել հղիության ժամանակ. պատասխանում է սեքսոպաթոլոգը
Հաճախ կարծում են, որ հղիություն և սեռական կյանք երևույթները իրարամերժ են, և հղի կանայք պետք է զերծ մնան սեռական կյանքից. մի կողմից դա վտանգավոր է` վիժման վտանգի առաջացման առումով, մյուս կողմից` կարծես թե հղի կնոջ կերպարը այնքան էլ չի զուգակցվում սեռական կյանքի հետ: Բացարձակ առումով թերևս խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություն ունենալ հղիության վերջին մեկ ամսվա ընթացքում: Սակայն ընդհանուր առմամբ հղիությունը չի կարող հակացուցում լինել սեռական կյանքի համար: Ինչո՞ւ հղի կանայք կարող են հանգիստ ապրել սեռական կյանքով: Ինչպես գիտեք, հղիությունը ընթանում է արգանդի մեջ, որը փոքր կոնքի խոռոչում ամուր կապերով տեղադրված, հաստ մկանային պատերով սեռական օրգան է և հուսալիորեն պահպանում է զարգացող պտղին արտաքին վտանգավոր ազդակներից: Սեռական հարաբերության ժամանակ մասնակցում է միայն կնոջ հեշտոցը, որը մկանային խողովակ է և միայն իր վերին հատվածով է հարևան արգանդի վզիկին: Սեռական հարաբերության ժամանակ առնանդամի ներհրումները հեշտոցային խողովակում կարող են տարբեր խորության լինել, որից կախված է` կհասնի առնանդամի գլխիկը արգանդի վզիկին, թե` ոչ: Եթե այդ ներհրումները խորը չեն, ապա արգանդի վզիկը մնում է միանգամայն ինտակտ: Եթե անգամ ներհրումները խորն են, արգանդի վզիկը իր շարժունության շնորհիվ կարող է այնպիսի դիրք գրավել, որ առնանդամի յուրաքանչյուր հերթական հարված նրան չդիպչի: Հեշտոցը ունի կոնֆիգուրացիայի փոխության ֆիզիոլոգիական մեծ հնարավորություն: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթացող հորմոնալ բուռն փոփոխությունները անդրադառնում են կնոջ սեքսուալ ցանկության, սեռական գրգռման և հեշտանքի հասնելու կարողության վրա: Սեռական ցանկությունը բարձրանում է, սեռական գրգռումը դառնում է ավելի դյուրին և երբեմն հենց հղիության ընթացքում առաջին անգամ կինը վերապրում է օրգազմի զգացում:
Հղիության ընթացքում հեռու մնալով իրենց ամուսիններից՝ կանայք ծանր փորձության են ենթարկում վերջիններիս, քանի որ հարկադրում են նրանց ապրել սեքսուալ ձեռնպահություն: Ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի հանգիստ տանել սեքսուալ ձեռնպահության հարուցած ներքին ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Իհարկե խորհուրդ տալով հղիության ընթացքում սեռական կյանքից հեռու չմնալ՝ մենք, այնուամենայնիվ, ուզում ենք ընդգծել, որ սեռական կյանքը փոքր-ինչ պետք է տարբեր լինի հղիության ընթացքում: Եվ դա հատկապես վերաբերում է սեռական հարաբերության դիրքին: Կնոջ դիրքը այնպիսին պետք է լինի, որ ծանրության ճնշում չգործադրվի փորի վրա, ցանկալի է կինը լինի վերևից կամ հարաբերությունը ընթանա կողք-կողքի դիրքով: Հաջորդ պայմանը առնանդամի շարժումների բնույթն է, որը պետք է լինի ոչ շատ ինտենսիվ և բուռն: Վերջապես, որ ամենակարևորն է, պետք է պահպանվեն հիգիենայի խստագույն կանոններ, ոչ մի դեպքում հարաբերություն չունենալ, եթե սեռական օրգաններից կան թարախային արտադրության կամ այլ տեսակի բորբոքային նշաններ: Եթե հղիությունը պաթոլոգիական է, այսինքն՝ կա որևէ վտանգ հղիության ընթացքի հետ կապված, սեռական կյանքով ապրելու կամ դրանից զերծ մնալու որոշումը յուրաքանչյուր դեպքի համար անհատական է և համաձայնեցվում է հղիության ընթացքին հետևող մանկաբարձ-գինեկոլոգի հետ:




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму
Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович
ВС РФ взяли под контроль населенный пункт Петро-Ивановка в Харьковской области