Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել… Արմեն Գրիգորյանը հայտնել է ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտա նգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է այն մասին, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է 2 տարվանից դառնալ 1.5 տարի։ «Բանակում բարեփոխումների շուրջ «ինտենսիվ աշխատանքներ» են տարվում արդեն մոտ վեց ամիս։ Աշխատանքներին մասնակցում են Անվտա նգության խորհուրդը, Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբը և նաև այլ գերատեսչություններ։
Կարելի է ասել՝ հասել ենք հայեցակարգի ձևավորման վերջնական փուլի։ Հույս ունենք, որ մոտակա ժամանակաշրջանում այն արդեն կհաստատենք»,- նշել է նա։ Արմեն Գրիգորյանի պնդմամբ՝ այս բարեփոխումների հիմքում դրված է նաև անցումը դեպի պրոֆեսիոնալ բանակի, թեև դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի։ Ղազարյանի հարցին, թե որքան ժամանակի մասին խոսքը, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Մոտակա ժամանակի հարց է։ Մենք նաև մտածում ենք զինծառայության ժամկետը կրճատելու, ինչպես նաև պրոֆեսիոնալ բանակի քանակը ավելացնելու վերաբերյալ»։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այս բարեփոխումներն, ըստ պաշտոնյայի արդյունավետ են մի քանի առումներով, այդ թվում՝ ֆինանսական տեսանկյունից։ «․․․Բոլորն էլ հասկանում են, բանակում էլ հասկանում են, որ սա շատ կարևոր բարեփոխում է, և եթե մենք կարողանում ենք ժամանակացույցով ու ընդհանուր բարեփոխումների տրամաբանությամբ գնալ այս ուղղությամբ, միանշանակ է, որ բանակի արդյունավետությունն է ավելանալու, ու նաև քաղաքացիները ավելի շատ ցանկություն են ունենալու ծառայելու, քանի որ 2 տարվա և 1.5 տարվա [զինծառայության] միջև տարբերությունը շատ մեծ է, պայմանական 25 տոկոսի տարբերություն է։ Եվ դա ահռելի մեծ տարբերություն է։ Համոզված եմ, որ ավելի շատ քաղաքացի կցանկանա ծառայել բանակում»,- նշել է ԱԽ քարտուղարը։




















Филиппо раскритиковал Зеленского за попытки вмешаться в конфликт вокруг Ирана
Медведев перечислил стоящие перед миром в XXI веке вызовы
Удары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 марта
Известный французский дом моды решил вернуться в Россию
В Госдуме предложили сократить на два часа рабочий день по пятницам для женщин
Пленный боевик ВСУ рассказал о мобилизации во время прогулки с ребенком
Пожар возник на нефтеперерабатывающем заводе в Бахрейне после иранских атак
Число пострадавших в результате атаки ВСУ на Брянск возросло до 42
Саудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского залива
Взрыв прогремел в центре Дубая